Ժնեվի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի պատվիրակության այցն Ակադեմիա
07.10.2025
Հոկտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) պատվիրակությունը Եվրոպայի և Ասիայի ստորաբաժանումների ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիցի ղեկավարությամբ:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ միջազգային համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք աշխատանքային հարցեր՝ դասընթացի մշակման, դասընթացավարների վերապատրաստման, դասընթացի ներդրման և այլնի մասին: