Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանի այցը Ակադեմիա
Հունվարի 31-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, նաև խոսեց 2022թ.-ին Ֆրանսիայի ազգային դատական դպրոց կատարած այցի և հնարավոր համագործակցությունը խորացնելու հնարավորության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ակադեմիայի ունկնդիրների համար դասախոսությունների կազմակերպում Ֆրանսիայից համապատասխան փորձագետների կողմից:
Ք. Քացախյանը նաև շրջեց Ակադեմիայում, ծանոթացավ շենքային պայմաններին և ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է Ակադեմիայում և չափազանց տպավորված է:
Հայտարարություն նախապատրաստական դասընթացների համար ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգելու մասին
Հաշվի առնելով դիմորդների բազմաթիվ խնդրանքները՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացների դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև փետրվարի 15-ը, ժամը՝ 17:00-ն ներառյալ: Դասընթացները կմեկնարկեն փետրվարի 19-ին:
Դիմումի, ուսուցման ծրագրի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումով https://aoj.am/news/1523
Մուշեղ Բաբայանը՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր նախագահ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամ Մուշեղ Բաբայանը Ակադեմիայի խորհրդի տարեսկզբյան նիստում ընտրվել է Խորհրդի նախագահ՝ 1 տարի ժամկետով:
Նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Ակադեմիայի խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ռոտացիոն կարգով ընտրել են նոր նախագահին: Մուշեղ Բաբայանը նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը:
Խորհրդի ուշադրությանն է ներկայացվել Ակադեմիայի 10-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմը կառույցի ձեռքբերումների մասին:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ներկայացմամբ՝ խորհուրդը քննարկել եւ միաձայն ընդունել է 2023 թ.-ի գործունեության հաշվետվությունը, հաստատել 2024 թ-ի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը:
Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2024թ. ուսուցման ծրագիրը նույնպես հաստատվել է:
Մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը
Հունվարի 15-ին մեկնարկեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:
Ուսումնառությունն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով և ըստ մասնագիտացումների՝ քաղաքացիաիրավական և քրեաիրավական: Ծրագիրն իրականացվում է լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառությունը նախատեսվում է ավարտել մարտի 1-ին:
Մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստումը
Հունվարի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստումը:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ ունկնդիրների վերապատրաստումն իրականացվում է երկու խմբով՝ 60 ակադեմիական ժամ ծավալով։ Ուսումնառության տևողությունը 2 շաբաթ է:
Մեկնարկեց 2024 թ. քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը
Հունվարի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 23 ունկնդիր:
Ուսումնառության ընդհանուր տևողությունը 104 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև մեկ ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել մարտի 22-ին:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուներին
Հունվարի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 23 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, հաջող ուսումնառություն մաղթեց և ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է հունվարի 15-ին և նախատեսվում է ավարտել մարտի 22-ին:
Վկայականներ՝ եռամսյա նախապատրաստական դասընթացներին մասնակցած ունկնդիրներին
Հունվարի 8-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցության վկայականներ հանձնեց «Քրեական իրավունքի արդի հարցեր» և «Քրեական դատավարության արդի հարցեր» խորագրերով եռամսյա նախապատրաստական դասընթացներին ընդգրկված ունկնդիրներին:
Պրոռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրագործել իրենց մասնագիտական նպատակները:
Դասընթացները կազմակերպվել էին դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգման, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:
Նշենք նաև, որ այս պահին ընդունվում են նախապատրաստական դասընթացների հաջորդ խմբի համար ներկայացվող դիմումները: Դասընթացները կմեկնարկեն փետրվարի 1-ին:
Կայացավ Կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը
Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը՝ Խորհրդի նախագահ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էր Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Օրակարգի հաստատումից հետո Խորհուրդն անցավ հարցերի քննարկմանը: Ի թիվս այլ հարցերի՝ ներկայացվեցին Ակադեմիայի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության անկախ վերստուգման (աուդիտի) արդյունքները, ինչը Խորհուրդն ընդունեց ի գիտություն:
Խորհուրդը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձնանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի 2023 թվականի աշխատանքային տարին
Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց աշխատակազմի հետ, ամփոփեց աշխատանքային տարին և երախտագիտություն հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների համար:
Ռեկտորի համապատասխան հրամաններով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ ստացան Ակադեմիայի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի, նաև գործունեության ընթացքում բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի համար:
Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: