Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի 2023 թվականի աշխատանքային տարին
28.12.2023
Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց աշխատակազմի հետ, ամփոփեց աշխատանքային տարին և երախտագիտություն հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների համար:
Ռեկտորի համապատասխան հրամաններով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ ստացան Ակադեմիայի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի, նաև գործունեության ընթացքում բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի համար:
Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: