Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանի այցը Ակադեմիա
31.01.2024
Հունվարի 31-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, նաև խոսեց 2022թ.-ին Ֆրանսիայի ազգային դատական դպրոց կատարած այցի և հնարավոր համագործակցությունը խորացնելու հնարավորության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ակադեմիայի ունկնդիրների համար դասախոսությունների կազմակերպում Ֆրանսիայից համապատասխան փորձագետների կողմից:
Ք. Քացախյանը նաև շրջեց Ակադեմիայում, ծանոթացավ շենքային պայմաններին և ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է Ակադեմիայում և չափազանց տպավորված է: