Արդարադատության ակադեմիայում ունկնդիրները դատախաղ են անցկացրել
Շարունակվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը՝ հեռավար եղանակով: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, սեմինար և գործնական պարապմունքների, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող կրթական արդի եղանակների միջոցով:
Դասերը թեև անցկացվում են հեռավար, սակայն այսօր, համապատասխան դասընթացի շրջանակում, ունկնդիրների մասնակցությամբ անցկացվեց դատախաղ՝ Արդարադատության ակադեմիայում: Դատախաղին հետևում էին Ակադեմիայի դասընթացավարներ Հովիկ Շահնազարյանը, Հայարփի Զարգարյանը, Գոռ Թորոսյանը:
Արդարադատության ակադեմիայի 2020թ. շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում
ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր-շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում.
Կարապետ Բադալյան - Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավոր նշանակելու մասին.
Բանավոր քննություն՝ առցանց եղանակով
Հուլիսի 30-ին անցկացվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը: Ուսուցման ծրագրի համաձայն՝ մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների ուսուցման առաջին հատվածին հաջորդում է քննաշրջանը:
Քննությունը բանավոր էր, և ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այն անցկացվեց առցանց եղանակով:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց ուսումնառությունը 8 շաբաթ է՝ հուլիսի 6-ից օգոստոսի 28-ը:
Մեկնարկել է 2020թ. ունկնդիրների՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի առաջին քննաշրջանը
Հուլիսի 24-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների առաջին քննաշրջանը: Ունկնդիրների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր ուսուցման հատվածին հաջորդում է քննաշրջանը:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված` քննությունն անցկացվեց առցանց եղանակով: Այսօր բանավոր քննություն հանձնեց 19 ունկնդիր:
Ունկնդիրների հաջորդ քննությունը նախանշված է հուլիսի 31-ին:
Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը
Հուլիսի 20-ին մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) վերապատրաստումը: Այս տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստում 14 խմբի քննիչների համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերապատրաստումն անցկացվում է առցանց եղանակով:
Քննիչների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով՝ յուրաքանչյուրը 30 ակադեմիական ժամ:
Հայտարարություն
«Ռուսաստանի արդարադատության պետական համալսարան» բարձրագույն կրթության պետական բյուջետային ուսումնական հաստատությունը, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ, անցկացնում է հավակնորդների մրցույթ՝ տեղ հատկացնելով օտարերկրյա քաղաքացիներին 2020-2021 ուսումնական տարվա համար։ Հիմք ընդունելով Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ 2018 թվականի հունիսի 21-ին Երևանում ստորագրված համագործակցության հուշագիրը՝ Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանը հայտարարում է ընդունելություն նաև ՀՀ քաղաքացիների համար՝ 40.03.01 Իրավագիտություն (բակալավրիատ) և 40.04.01 Իրավագիտություն (մագիստրատուրա) կրթական ծրագրերով:
Համալսարան ընդունվելու համար կազմակերպվող մրցույթին մասնակցելու համար հավակնորդներին անհրաժեշտ է գրանցվել Անկախ պետությունների Համագործակցության դաշնային գործակալության կայքում՝ future-in-russia.com։
Օտարեկրյա քաղաքացիների ուսուցման հարցերով կարելի է դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ parfenovasl@rsuj.ru կամ զանգահարել +7(495)332-54-82 հեռախոսահամարով (կոնտակտային անձ` Պարֆյոնովա Սվետլանա Լեոնիդի)։
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է HELP ծրագրի տարեկան համաժողովին
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը հեռավար եղանակով մասնակցել է հուլիսի 8-ից 9-ը Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի տարեկան համաժողովին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները մասնակցել և ելույթ են ունեցել հեռավար եղանակով: Այս տարվա համաժողովը կրում էր «Տոնելով ՄԻԵԿ 70-ամյակը՝ ճգնաժամային իրավիճակում» խորագիրը:
Պրոռեկտորը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հեռավար եղանակով անցկացվող մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները, կիսվել Ակադեմիայի փորձով, մասնավորապես՝ HELP հեռավար դասընթացների ադապտացման և դասավանդման բնագավառում Հայաստանի Արդարադատության ակադեմիայի փորձն ու այդ ոլորտում ԵԽ-ի հետ մեր համագործակցությունը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ
Հարգելի՛ Երվանդ Խունդկարյան,
Հարգելի՛ դատավորներ,
Արդարադատության ակադեմիայի անունից և անձամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ:
Հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանի դերը չափազանց կարևոր է, իրականացվող առաքելությունը՝ խիստ պատասխանատու և պատվաբեր:
Վճռաբեկ դատարանի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն՝ հանուն արդարադատության: Վճռաբեկ դատարանը կոչված է լինելու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը: Այդ առումով աներկբա է, որ Վճռաբեկ դատարանն իր գործունեությամբ և ամենօրյա աշխատանքով նպաստում է հանրային վստահության մակարդակի բարձրացմանը, դատավորների և դատական համակարգի իրական անկախության ձեռքբերմանը, ծառացած խնդիրների լուծմանը:
Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք:
Սերգեյ Առաքելյան
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
Հուլիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվում է առցանց:
Մասնագիտական պատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 244 ակադեմիական ժամ է: Ուսումնառության տևողությունը 8 շաբաթ է:
Արդարադատության ակադեմիայի 2020թ. շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում
ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր-շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում.
Սարգիս Արմենակյան – Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավոր նշանակելու մասին.