ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է HELP ծրագրի տարեկան համաժողովին

09.07.2020

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը հեռավար եղանակով մասնակցել է հուլիսի 8-ից 9-ը Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի տարեկան համաժողովին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները մասնակցել և ելույթ են ունեցել հեռավար եղանակով: Այս տարվա համաժողովը կրում էր «Տոնելով ՄԻԵԿ 70-ամյակը՝ ճգնաժամային իրավիճակում» խորագիրը:

 

Պրոռեկտորը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հեռավար եղանակով անցկացվող մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները, կիսվել Ակադեմիայի փորձով, մասնավորապես՝ HELP հեռավար դասընթացների ադապտացման և դասավանդման բնագավառում Հայաստանի Արդարադատության ակադեմիայի փորձն ու այդ ոլորտում ԵԽ-ի հետ մեր համագործակցությունը:

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները: