ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1354

13.06.2022

Ակադեմիայի ռեկտորի խորհրդականը գիտագործնական համաժողովին հանդես է եկել զեկույցով

Հունիսի 10-ին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական, ի.գ.թ., դոցենտ Գևորգ Իսրայելյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված գիտագործնական համաժողովին, որը նվիրված էր ՀՀ քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքերին, նորույթներին և իրավակիրառման հնարավոր խնդիրներին:

 

Գևորգ Իսրայելյանը հանդես է եկել զեկույցով՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների օբյեկտիվ կողմն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումների» թեմայով:

 

Համաժողովին մասնակցում էին իրավաբան գիտնականներ, իրավակիրառ պրակտիկ մասնագետներ ՀՀ տարբեր գերատեսչություններից, բուհերից:

1353

10.06.2022

Մեկնարկել է քննիչի թեկնածուների 1-ին խմբի քննաշրջանը

Հունիսի 10-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների քննաշրջանը: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր:

 

Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն, որին հաջորդելու է 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

1352

10.06.2022

Սեմինար՝ «Միջազգային իրավական տվյալների բազաներ և հետազոտություն» թեմայով

Հունիսի 10-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Միջազգային իրավական տվյալների բազաներ և հետազոտություն» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարն անցկացնում էր Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոցի իրավաբանական գրադարանի ղեկավար և դասախոս Լիգիթա Գյորթլերեն: Մասնակցում էին Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ և ունկնդիրներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներ:

1351

09.06.2022

Տեսադասախոսություններ՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին

Մարտից Արդարադատության ակադեմիայում անցկացվում են սեմինարներ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի վերաբերյալ: Արդեն իսկ ներկայացվել են չորս տասնյակից ավելի թեմաներ, քննարկվել են հին և նոր օրենսգրքերը՝ վերհանելով առավելություններն ու թերությունները:

 

Սեմինարները տեսանկարահանվել են և հասանելի են Ակադեմիայի պաշտոնական կայքում՝ https://aoj.am/library/criminal-procedure-codes և YouTube-յան ալիքում՝ https://bit.ly/3xzGrWk

1350

07.06.2022

Քննական օր՝ Արդարադատության ակադեմիայում

Հունիսի 7-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց բանավոր քննությունը:

 

Ուսումնառության ընդհանուր տևողությունը 122 ակադեմիական ժամ է: Մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել հունիսի 13-ին:

1349

06.06.2022

Մեկնարկեց 2022 թ. քննիչի թեկնածուների երկրորդ խմբի մասնագիտական պատրաստումը

Հունիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 24 ունկնդիր:

 

Մասնագիտական պատրաստման ընդհանուր տևողությունը 134 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 18-ին:

1348

03.06.2022

Սեմինար՝ արբիտրաժի միջազգային վարույթների վերաբերյալ

Հունիսի 3-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Արբիտրաժի միջազգային վարույթներ. արբիտրաժային համաձայնագրի կազմում հաշվի առնելով որոշումների մարտահրավերները և դրանց կատարումը» թեմայով սեմինար: Այն նախատեսված էր դատավորների և դատավորների թեկնածուների հավակնորդների համար:

 

Սեմինարը վարում էր միջազգային իրավունքի պրոֆեսոր, Իտալիայի արբիտրաժային ասոցիացիայի նախագահ, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի խորհրդի անդամ Անդրեա Կարլեվարիսը:

 

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

1347

02.06.2022

Միջազգային գիտագործնական համաժողով՝ «Նորարարությունները մասնագիտական իրավաբանական կրթության մեջ. ընթացիկ խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով

Մայիսի 17-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Նորարարությունները մասնագիտական իրավաբանական կրթության մեջ. ընթացիկ խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով: Այն կազմակերպել էր Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան: Նպատակն էր ստեղծել հարթակ մասնագիտական իրավաբանական կրթության զարգացման հարցերի շուրջ քննարկումների և համատեղ լուծումների որոնման համար՝ ուղղված ժամանակակից իրավակիրառ պրակտիկայի պահանջներին և դրանց ապահովմանը:

 

Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը տեսակապով մասնակցեց համաժողովի «Իրավաբանական պրակտիկայի և կրթության թվային փոխակերպումը» թեմայով մասնագիտական քննարկմանը և ներկայացրեց Ակադեմիայի հեռաուսուցման լուծումները, դասընթացները, ուսումնական խաղաֆիկացիայի ժամանակակից մոտեցումները: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 միջազգային և օտարերկրյա կառույցների ներկայացուցիչներ Գերմանիայից, Սլովենիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Մալազիայից և այլ երկրներից:

 

Համաժողովի շրջանակում Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոն անդրադարձավ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման լուծումներին և դասընթացներին՝ հատուկ ընդգծելով դրանց նորարարական բնույթը և հետաքրքրաշարժությունը: Ավելին՝ Ա. Խուրշուդյանի ելույթը հատուկ ուշադրության է արժանացել նաև մասնակիցների կողմից, ինչը, նրանց խոսքով, վկայում է էլեկտրոնային ուսուցման ոլորտում Ակադեմիայի հարուստ փորձի և մեծ ներուժի մասին:

1346

02.06.2022

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրներին

Հունիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Այս խմբում ընդգրկված է 24 ունկնդիր:

 

Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին, հաջող ուսումնառություն մաղթեց և ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց հուզող հարցերին:

 

Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է հունիսի 6-ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 18-ին:

1345

02.06.2022

Հանդիպում քննիչի թեկնածուների 1-ին խմբի ունկնդիրների հետ` քննաշրջանին ընդառաջ

Հունիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրներին:

 

Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին: