Հայտարարություն. Արդարադատության Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ կանոնադրությամբ՝ Ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:
Ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել Կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի փաթեթը՝ համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել ս/թ ապրիլի 30-ից մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ Ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 22-ին՝ ժամը՝ 16:00, Արդարադատության ակադեմիայի շենքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-60-460079 հեռախոսահամարով:
Հայտարարություն. Արդարադատության Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ կանոնադրությամբ՝ Ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:
Ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել Կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի փաթեթը՝ համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել ս/թ ապրիլի 30-ից մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ Ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 22-ին՝ ժամը՝ 16:00, Արդարադատության ակադեմիայի շենքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-60-460079 հեռախոսահամարով:
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրներին
Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի ունկնդիրներին:
Պրոռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Ոչ մի րոպե չփոշմանեք ձեր կատարած ընտրության համար և յուրաքանչյուր օր բավարարվածություն ստացեք աշխատանքից», նշեց պրոռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 22 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի փետրվարի 2-ից ապրիլի 16-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ-https://www.youtube.com/watch?v
ԻՆՏԵՐՊՈԼ-ի պատվիրակության այցն Ակադեմիա
Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանն ընդունեց ԻՆՏԵՐՊՈԼ-ի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԻՆՏԵՐՊՈԼԻ-ի գլխավոր քարտուղարության Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների պաշտպանության մասնագիտացված սպա Ալեքսանդրու Դան Գերտան և ԻՆՏԵՐՊՈԼԻ-ի գլոբալ նորարարությունների համալիրի Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր ծրագրի պատասխանատու Աննա Սարգսյանը:
Պրոռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ մեծապես կարևորելով եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք աշխատանքային հարցեր, ձեռք բերեցին համապատասխան պայմանավորվածություններ հետագա փոխհամագործակցության վերաբերյալ:
Մասնագիտական պատրաստումից առաջ պրոռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երրորդ խմբին
Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 36 ունկնդիր:
Պրոռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է ապրիլի 27-ին և նախատեսվում է ավարտել հուլիսի 8-ին:
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։
Հասանելի է Սերգեյ Առաքելյանի և Աննա Մարգարյանի՝ «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով ձեռնարկը
Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի՝ «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով ձեռնարկը՝ ներբեռնման հնարավորությամբ:
Մասնագիտական պատրաստումից առաջ պրոռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
Ապրիլի 3-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների (վարչական մասնագիտացմամբ) ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 10 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը տևելու է 7 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Պրոռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 17-րդ համարը
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 17-րդ համարը:
Հանդեսի այս համարը ևս միտված է գիտական մտքի զարգացմանը, իրավական և հասարակական հիմնախնդիրների լուսաբանմանը և դրանց բազմակողմանի վերլուծությանը:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով` https://aoj.am/storage/bulletin/bulletin/.pdf
Աշխատաժողով «Մինչդատական և դատական արդյունավետ արձագանքը Զինված ուժերում կատարված քրեական հանցագործություններին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով
Մարտի 26-ին Արդարադատության ակադեմիայի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից համատեղ կազմակերպվեց աշխատաժողով նվիրված «Մինչդատական և դատական արդյունավետ արձագանքը Զինված ուժերում կատարված քրեական հանցագործություններին. մարտահրավերներ և լուծումներ» թեմային:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, DCAF Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը:
Աշխատաժողովին մասնակցում էին ազգային և միջազգային իրավական փորձագետներ, այդ թվում՝ դատավորներ և քննիչներ: