ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներն այցելել են Արդարադատության ակադեմիա

25.11.2026

2026 թվականի նոյեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալել է Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների՝ Մասնավոր իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ Նարինե Տոնոյանի և Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի դասախոս Հռիփսիմե Խաչատրյանի ուղեկցությամբ։


Ապագա իրավաբաններին ողջունել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը։ Հանդիպման ընթացքում ռեկտորը հանգամանալից ներկայացրել է Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ հատուկ անդրադառնալով կրթական և գիտական նոր հնարավորություններին։


Տաթևիկ Սուջյանն անդրադարձել է նաև Ակադեմիայում Հետազոտական և վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարին ու նպատակներին՝ ընդգծելով, որ ուսանողները հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ներգրավվելու կենտրոնի աշխատանքներում՝ զարգացնելով իրենց գործնական հմտություններն ու վերլուծական մտածողությունը։


Այցի ավարտին ուսանողները շրջայց են կատարել Ակադեմիայում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, այցելելով գրադարան և դատական նիստերի դահլիճ։ Շրջայցի ընթացքում Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների հրավերով ուսանողները մասնակցել են նաև նրանց դասընթացին, որի շրջանակում դատավորների և ուսանողների միջև ծավալվել է ակտիվ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։