ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ծաղկաձորում անցկացվել է դատավորի էթիկային և լրատվամիջոցների հետ հաղորդակցությանը նվիրված երկօրյա վերապատրաստում

16.11.2026

Նոյեմբերի 13–14-ը Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստողների երկօրյա վերապատրաստում՝ նվիրված դատավորի էթիկային և լրատվամիջոցների հետ հաղորդակցությանը։


Միջոցառումն անցկացվել է Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» հայ-շվեդական ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել դատավորների մասնագիտական կարողությունները և ամրապնդել դատարանների նկատմամբ հանրային վստահությունը։


Վերապատրաստման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը՝ ընդգծելով դատավորի առանցքային դերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման գործում։ Ռեկտորը կարևորել է դատավորների շարունակական մասնագիտական զարգացումը, միջազգային փորձի փոխանակումը և վերապատրաստողների կարողությունների կատարելագործումը՝ որպես մասնագիտական բարձր չափանիշների ամրապնդման կարևոր նախապայմաններ։


Դասընթացը վարել են Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի առաջնորդության զարգացման մասնագետ Ռոբերտ Սանդելը, Ստոկհոլմի շրջանային դատարանի դատավորներ Յանինա Կաստևիկը և Հաննա Հալոնստենը, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հաղորդակցության ավագ պատասխանատու Յենս Մաթսոնը, ինչպես նաև մեդիա իրավունքի և հաղորդակցության հարցերով փորձագետ Արփինե Հովհաննիսյանը։


Վերապատրաստումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների և գործնական փորձի ակտիվ փոխանակմանը։