ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի ղեկավարման վերջին 10-րդ տարին

21.05.2026

Մայիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Ակադեմիայի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ռեկտորն ամփոփեց Ակադեմիայի ղեկավարման տասնամյա գործունեությունը՝ ներկայացնելով անցած տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, կրթական բարեփոխումներն ու ձեռքբերումները։
Սերգեյ Առաքելյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ակադեմիայի ողջ աշխատակազմին՝ տարիների համատեղ, արդյունավետ աշխատանքի, նվիրումի և կառույցի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։


Աշխատակազմի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին տարիների վստահելի առաջնորդության, ջերմ մթնոլորտի և Ակադեմիայի զարգացմանն ուղղված անդուլ ջանքերի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։