Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Մոսկվա
Սույն թվականի նոյեմբերի 5-ից 7-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Մոսկվայում մասնակցեց Համառուսական արդարադատության պետական համալսարանի 55-ամյա հոբելյանին նվիրված «Դերժավինյան ընթերցումներ» խորագրով XlX միջազգային գիտագործնական աշխատաժողովին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման, մշակույթի, հավատքի և պատմության, թվային քրեական իրավունքի և մի շարք այլ արդի հարցերի շուրջ:
Միջոցառման շրջանակներում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Համառուսական արդարադատության պետական համալսարանի ռեկտոր Օլգա Ալեքսանդրովային, Արդարադատության ակադեմիայի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և արդյունավետ համագործակցության համար, պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: