ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց Ակադեմիայում

18.04.2025

Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետության Ֆրանսիայի դեսպանատան և «Էքսպերտիզ ֆրանս» միջազգային փորձագիտական գործակալության հետ համատեղ ապրիլի 16-18-ը կազմակերպեց «Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց:


 Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին նման արդիական թեմայով դասընթաց կազմակերպելու նախաձեռնության համար՝ կարևորելով բոլորիս կողմից շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ որպես կյանքի իրավունքի առաջնային երաշխիք:


Դասընթացը, որին մասնակցում էին ոլորտում մասնագիտացված դատավորներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղ.հասարակության ներկայացուցիչներ, վարում էին Վերսալի վերաքննիչ դատարանի առաջին նախագահ և Արդարադատության գլխավոր տեսչության նախկին ղեկավար  Ժան Ֆրանսուա Բենելը, իրավաբանական գիտությունների դոկտոր և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռ Աբրամովիչը, Էքս ան Պրովանսի դատարանի դատախազ Դելֆին Ագոգեն, պատվավոր դատավոր և բնապահպանական արդարադատության փորձագետ Վենսան Դելբոսը, քրեական իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռա Մոնիեն, Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը, Բնապահպանական իրավունքի փորձագետ Օլիմպիա Գեղամյանը: