Ճանաչողական այց Շվեդիա
Հոկտեմբերի 21-ից՝ քառօրյա այցով, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները Ստոկհոլմում էին՝ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում:
Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի Կառավարման խորհրդի անդամներ Արման Թովմասյանը և Լիլիթ Սարգսյանը, Համագործակցության և Հանրային կապերի բաժնի ղեկավար Իզաբելլա Գալստյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Բայադյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ՏՏ մասնագետ ծրագրավորող Քրիստինե Կարապետյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, աշխատակցիների և փորձագետների, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների հետ:
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:
Հանդիպումների ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: