ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Շնորհավորանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա առթիվ

23.10.2024

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա առթիվ:

 

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա կապակցությամբ:


Հակակոռուպցիոն կոմիտեն բացառիկ դեր է կատարում մեր երկրի պետական կառավարման համակարգում, ապահովելով իրավական արդարությունը, պայքարելով կոռուպցիայի դեմ: Ձեր ղեկավարությամբ կառույցը կարևոր քայլեր է ձեռնարկում հասարակական վստահության ամրապնդման և արդարության հաստատման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական աշխատանքն ու սկզբունքային մոտեցումները կշարունակեն ամրապնդել մեր երկրի իրավական դաշտը՝ նպաստելով ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատմանը:

 


Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցությունը, վստահ լինելով, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն ու կզարգանան:

 


Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ, անսպառ ուժ, կամք և հաստատակամություն ձեր կարևոր առաքելության իրականացման գործում: