Աշխատաժողով՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը» և «Գրավոր ընթացակարգերով իրականացվող դատական վարույթի դատավարական կառուցակարգերը» թեմաներով
14.10.2024
Հոկտեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում քրեական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը» և «Գրավոր ընթացակարգերով իրականացվող դատական վարույթի դատավարական կառուցակարգերը» թեմաներով կլոր սեղան- քննարկում: Աշխատաժողովը վարում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը: Զեկույցներով հանդես եկան Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը և նույն դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը: