Երկօրյա վերապատրաստում՝ գրավոր հաղորդակցության կատարելագործման վերաբերյալ
07.10.2024
Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ից 5-ը Դիլիջանում անցկացրեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված գրավոր հաղորդակցության կատարելագործմանը:
Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Էրիկ Հավելիուսը, Մերիթ Բերյենդահլը, ազգային փորձագետ Սերգեյ Մարաբյանը: