Հանդիպում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի գործընկերների հետ
17.09.2024
Սեպտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Փիթեր Լանդբերգի գլխավորությամբ:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, խոսեց շարունակական համագործակցության դրական արդյունքների մասին, անդրադարձավ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ակադեմիայի հետ փոխարդյունավետ համագործակցությունը:
Կողմերը պայմանավորվեցին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար անցկացնել կարիքների գնահատում, որի հիման վրա կիրականացվեն հետագա ծրագրերը: