Դատախազների վերապատրաստում՝ հատուկ մասնագիտական առարկաներով
11.09.2023
Սեպտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազների տարեկան վերապատրաստումը:
Վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրով, որն ուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը հատուկ մասնագիտական ոլորտում:
Նախատեսվում է վերապատրաստում անցկացնել 11 խմբի ունկնդիրների համար: