Մեկնարկել է դատավորների տարեկան վերապատրաստումը
04.09.2023
Սեպտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների վերապատրաստումը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի համար տարեկան 80 ակադեմիական ժամ է:
Վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրով՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով: