Դիպլոմ՝ դատախազի թեկնածուին
17.08.2026
Օգոստոսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմ հանձնեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված Պապոյան Թեհմինեին:
Ռեկտորը շնորհավորեց դատախազի թեկնածուին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ «Բավականին բարդ և պատասխանատու աշխատանք եք ընտրել, բայց հույս ունեմ, որ մեծ սիրով ու նվիրումով եք այն կատարելու, քանի որ նվիրումով կատարված յուրաքանչյուր գործ սպասելի արդյունք է տալիս»,- ընդգծեց ռեկտորը շրջանավարտին մաղթելով անփորձանք ծառայություն:
Դատախազի թեկնածուն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: