ԱՊՀ գլխավոր դատախազությունների գիտական և ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպում
01 09.2026
Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդում ներկայացված գլխավոր դատախազությունների գիտական և ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպմանը:
Օրակարգում ներառված էին Գիտամեթոդական կենտրոնի կանոնադրության նոր խմբագրությունը, հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետազոտությունների կատարելագործումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում դատախազների գործունեության մեթոդական և տեղեկատվական ապահովման հարցերը: