ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ

10.07.2026

      Հարգելի΄ տիկին Թադևոսյան,


 Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ, Վճռաբեկ դատարանի դատավորներին և ողջ դատական համակարգին՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ:


  Այս հիշարժան օրը բացառիկ առիթ է վերահաստատելու Վճռաբեկ դատարանի առանցքային դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության երաշխավորման, օրենքի միատեսակ կիրառության ապահովման, արդար դատաքննության իրավունքի պաշտպանության և արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման գործում։ Որպես բարձրագույն դատական ատյան՝ Վճռաբեկ դատարանը կարևորագույն դեր ունի իրավական համակարգի կայունության, իրավական որոշակիության ապահովման և սահմանադրական արժեքների պաշտպանության գործում՝ իր գործունեությամբ նպաստելով ժողովրդավարական և իրավական պետության շարունակական զարգացմանը։


  Ձեր բարձր մասնագիտական ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը շարունակաբար իրականացնում է իր բացառիկ սահմանադրական առաքելությունը՝ անշեղորեն առաջնորդվելով իրավունքի գերակայության, օրինականության, անկախության և անաչառության սկզբունքներով՝ նպաստելով իրավական համակարգի կայուն զարգացմանը։


  Մեզ համար առանձնահատուկ արժեք ունի Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի միջև ձևավորված գործընկերային և արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության և մասնագիտական համերաշխության վրա։ Համոզված եմ, որ այդ համագործակցությունը հետագայում ևս կծառայի դատավորների և դատական համակարգի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, իրավական մտքի առաջընթացին և արդարադատության որակի շարունակական կատարելագործմանը։


 Մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, հաստատուն առաջընթաց և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, իրավունքի գերակայության, արդարադատության և մեր պետության իրավական զարգացման։

 

    Ռեկտոր՝ Տաթևիկ Սուջյան