Երկօրյա վերապատրաստում՝ դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ
22.04.2024
Ապրիլի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչները: Երկօրյա վերապատրաստումը կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում:
Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Աննա Բիլինգը, Էմիլ Լինդմարկը, ազգային փորձագետ Սերգեյ Մարաբյանը: