Եռօրյա վերապատրաստում թրաֆիքինգի վերաբերյալ
Փետրվարի 28-ին, մարտի 7-ին և մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայում կազմակերպվել են «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» մոդուլով վերապատրաստման դասընթացներ:
Միջոցառումը կազմակերպվել է Ակադեմիայի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թարֆիքինգի» ծրագրի շրջանակում: Վերապատրաստվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության թվով 60 աշխատակիցներ:
Վերապատրաստումը վարում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանը: