ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննարկում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ

05.12.2023

Դեկտեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի թիմի անդամները՝ Ծրագրի ղեկավար Մարկ Լասմանի գլխավորությամբ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ընդգծեց առկա համագործակցության դրական փորձը և կարևորեց նման հանդիպման անցկացումը, որի գլխավոր նպատակը Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների ուսումնական գործընթացում սիմուլյացիոն դասավանդման տիպային մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն առնչվող հարցերի քննարկումն է:

 

Կողմերը քննարկեցին նաև կարիքների գնահատման հիման վրա մշակվելիք մեթոդաբանության առանձնահատկություններին, դասընթացավարների ընտրությանն ու վերապատրաստումների կազմակերպմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: Ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ Ծրագրի շրջանակում նախատեսվում է անել առավելագույնը, որպեսզի արդյունքը ծառայի նպատակներին և կարիքներին: