Երկօրյա սեմինար դատավորների համար
Նոյեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա սեմինար դատավորների համար՝ «Պետական գնումների գործերի դատական վերանայում» թեմայով:
Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, երախտագիտություն հայտնեց միջազգային փորձագետներին արդիական թեմայով նման սեմինար անցկացնելու նախաձեռնության համար, որին ներգրավված են տարբեր ատյանների դատավորներ: Պրոռեկտորի խոսքով՝ Հայաստանում պետական գնումների բողոքների վերանայման համակարգի վերջին բարեփոխումների լույսի ներքո չափազանց կարևոր է ԵՄ անդամ երկրներում պետական գնումների բողոքների քննարկման փորձի ուսումնասիրությունը:
Սեմինարը վարում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Սիգմա» (SIGMA) ծրագրի փորձագետներ Ալեքսանդրա Մելեշկոն, Փիթեր Գյորթլերը, Սիլվիու Պոպան և Բորուտ Սմրդելը (հեռավար):