Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վանաձորի պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողների այցը Արդարադատության ակադեմիա

08.11.2023

Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողները:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ուսանողներին և նրանց նախաձեռնությունը ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումնառության, փորձաշրջանի կազմակերպման ընթացակարգին և այլն:

 

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում: