ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայում ցուցադրվեց «Ադմիրալ Իսակով» ֆիլմը

07.11.2023

Նոյեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիայում ցուցադրվեց «Ադմիրալ Իսակով» ֆիլմը՝ նվիրված Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, ԽՍՀՄ հերոս, գիտնական, գրող Հովհաննես (Իվան) Իսակովին:

 

Նախքան ֆիլմի ցուցադրությունը ռեկտորն ընդունեց հյուրերին՝ ֆիլմի հեղինակ, բարերար Արթուր Սողոմոնյանին, ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանին, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոյին:

 

Ռեկտորը կարևորեց նման ֆիլմերի ստեղծման և հանրահռչակման անհրաժեշտությունը՝ հատկապես հայ ժողովրդի համար այս բարդ ու դժվարին օրերին: Նրա խոսքով՝ պատմության ու հերոսների արժևորումը կարևոր է՝ հանուն նոր հաղթանակների ու վերածննդի:

 

Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Խորհրդային Միության հայազգի մարշալներին և ադմիրալներին նվիրված ֆիլմերի շարք են պատրաստել և շարունակաբար ցուցադրում են, քանի որ դրանք կենսագրական ֆիլմեր չեն, այլ հաջողությունների հասնելու մասին պատմություններ են, խիզախության, հայրենասիրության հրաշալի օրինակներ: Ավելին՝ դա կարևոր է վերածնվել ցանկացող ազգերի և պետությունների համար:

 

Նախատեսվում է դեկտեմբերի 2-ին՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրը, Ակադեմիայում կազմակերպել նաև «Մարշալ Բաղրամյան. հաղթանակի արվեստը» ֆիլմի ցուցադրությունը:

 

Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին:

Տեսանյութ - https://youtu.be/fUnCTsQ_Cm0