Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
Հոկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներին, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց:
Ռեկտորի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը:
Շնորհավորելով ունկնդիրներին մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ ռեկտորն ունկնդիրներին մաղթեց խաղաղություն և արդյունավետ ծառայություն:
«Քանի դեռ դուք սովորում էիք, ձեր ստորագրությամբ մարդկային ճակատագրեր չէիք որոշում, այսուհետ դուք անմիջականորն ներգրավված եք լինելու այդ գործընթացում: Ձեր բեռն ու պատասխանատվությունը ոչ թե կրկնապատկվելու, այլ բազմապատկվելու է: Այդ ճանապարհին երբեք չմոռանաք ձեր մարդ լինելու մասին»,- նշեց Ակադեմիայի ռեկտորը:
Դատավորի թեկնածուի հավակնորդ Հովհաննես Մալխասյանը խմբի անունից երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի աշխատակազմին գործադրած ջանքերի համար և վստահեցրեց, որ ստացած գիտելիքներն ու փորձը հիմք են հանդիսանալու արդյունավետ և բեղուն գործունեություն ծավալելու համար:
Տեսանյութ - https://youtu.be/QndTwAC7f7Q