Շնորհավորանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի առթիվ.
Հարգելի՛ պարոն Խաչատրյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի կապակցությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ մարմինների համակարգում նորաստեղծ կառույց է, կազմավորվել և գործում է 2021 թվականից և ստանձնել է չափազանց բարդ ու պատասխանատու առաքելություն: Հակակոռուպցիոն պայքարը մարտահրավեր է և պարտավորություն միաժամանակ: Ավելին՝ այդ առումով կառույցը մեծ սպասումներ է ձևավորել մեր հասարակության շրջանում: Երկամյա գործունեության ընթացքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել Կառույցի ձևավորման և զարգացման ոչ դյուրին գործում: Այդ մասին փաստող տվյալները խոսուն են: Վստահաբար, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը սոսկ վիճակագրական տվյալներ չեն, Կոմիտեի գործունեությունն ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է, ներդրած ջանքեր և սրտացավ վերաբերմունք, վճռական և հետևողական պայքար, շարունակական աշխատանք արդյունավետ և տեսանելի արդյունքներ գրանցելու և հանրության վստահությունն ու սպասումներն արդարարացնելու համար: Համոզված եմ՝ անելու եք առավելագույնը Կառույցի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
Այս առումով Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը Կոմիտեի հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի թեկնածուների պատրաստման և քննիչների վերապատրաստման գործում:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին անսպառ ուժ, եռանդ, հաջողություններ և արդյունավետ ծառայություն: