Շնորհավորանք՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ.
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
2014 թվականից սկսած՝ ՀՀ քննչական կոմիտեն իր գործունեությամբ առանցքային դերակատարություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, հանցավորության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: Կառույցը մեծ պատասխանատվությամբ չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում՝ հաշվի առնելով առկա թե՛ ներքին, թե՛ արտաքին դժվարին մարտահրավերները, ստեղծված բարդ ու ծանր իրավիճակը:
Արդարադատության ակադեմիան և ՀՀ քննչական կոմիտեն այս տարիների ընթացքում աշխատել և շարունակում են աշխատել արդյունավետ՝ նպաստելով մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Վստահ եմ՝ նույն ջանասիրությամբ և սկզբունքայնությամբ շարունակելու ենք երկու կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Լիահույս եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ ի շահ մեր պետության և հասարակության միասնական նպատակի:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին ուժ, եռանդ, կամք և վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության: