Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դիպլոմներ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրներին

08.09.2023

Սեպտեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2023 թվականի 2-րդ խմբի ունկնդիրներին:


 Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և շեշտեց, որ թեկնածուներն ընտրել են բարդ և պատասխանատու ուղի: «Քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է»,-նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:


Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 19 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել հունիսի 19-ից օգոստոսի 31-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=qWtW_9Z3UIU