loading

Քննարկում՝ միջազգային առևտրային արբիտրաժի վերաբերյալ

07.09.2023

Սեպտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիայում դատավորների համար անցկացվեց քննարկում՝ նվիրված միջազգային առևտրային արբիտրաժին:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և ընդգծեց վերոնշյալ թեմայով քննարկում անցկացնելու կարևորությունը: «Մեր պետությունը զարգացած արիբրատաժային համակարգ ունենալու ավանդույթներ ձևավորելու ճանապարհին է: Արբիտրների գործունեության արդյունավետությունն անհնար է առանց դատական համակարգի հետ համագործակցության»,-նշեց ռեկտորը:


Ասիական զարգացման բանկի «Դատական համակարգի հզորացում» ծրագրի ղեկավար Ֆիոնա Կոնելը ողջունեց մասնակիցներին և շեշտեց դատավորների բացառիկ կարևոր դերը արբիտրաժային համակարգում: 


Քննարկումը վարում էին Սինգապուրից և Հոնկոնգից ժամանած դատական համակարգի ներկայացուցիչները: