ԵԱՏՄ դատարանի նախագահի այցը Արդարադատության ակադեմիա
Օգոստոսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Էռնա Հայրիյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիա այցելելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու, նաև ԵԱՏՄ դատարանի գործունեության մասին ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես գալու առաջարկն ընդունելու համար:
Էռնա Հայրիյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը:
Ռեկտորը հրավիրեց ԵԱՏՄ դատարանի նախագահին մասնակցելու սեպտեմբերի 13-ին կայանալիք Արդարադատության ակադեմիայի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Է. Հայրիյանը սիրով ընդունեց հրավերը և հավաստիացրեց, որ ԵԱՏՄ դատարանի պատվիրակությունը կմասնակցի տոնական միջոցառմանը: