Վկայականներ՝ եռամսյա նախապատրաստական դասընթացներին մասնակցած ունկնդիրներին
Օգոստոսի 28-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցության վկայականներ հանձնեց «Քրեական իրավունքի արդի հարցեր» և «Քրեական դատավարության արդի հարցեր» խորագրերով եռամսյա նախապատրաստական դասընթացներին ընդգրկված ունկնդիրներին: Վկայական ստացավ 12 ունկնդիր:
Պրոռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրականացնել իրենց մասնագիտական նպատակները:
Դասընթացները կազմակերպվել էին դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգման, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:
Նշենք, որ այս պահին ընդունվում են նախապատրաստական դասընթացների հաջորդ խմբի համար ներկայացվող դիմումները: