Հանդիպում քննիչի թեկնածուների հետ` քննաշրջանին ընդառաջ
24.08.2023
Օգոստոսի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երրորդ խմբի ունկնդիրներին:
Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Ունկնդիրներից մեկն Արցախից է, ով հանդիպմանը հետևում էր տեսակապով:
Առաջին քննությունը, որն անցկացվելու է բանավոր եղանակով, սեպտեմբերի 8-ին է: