ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորի հետ հանդիպում՝ մասնագիտական պատրաստումից առաջ

04.08.2023

Օգոստոսի 4-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երրորդ խմբի ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 23 ունկնդիր: Նրանցից մեկը Արցախից է, ով միացել էր հանդիպմանը տեսակապի միջոցով: Ուսուցումը կազմակերպվելու է համապատասխան ուսուցման ծրագրով՝ օգոստոսի 7-ից հոկտեմբերի 18-ը:


Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և ներկայացրեց ուսումնական գործընթացի մանրամասները, պատասխանեց հետաքրքրող հարցերին: