ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Ժնևյան համաժողովին

30.05.2015

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրավերով, մայիսի 28-29-ը Ժնևում մասնակցել է համաժողովի՝ նվիրված Միջազգային մարդասիրական իրավունքի գծով վերապատրաստումների նոր ռազմավարության մշակմանը: Համաժողովին մասնակցել է 30-ից ավելի ներկայացուցիչ բոլոր աշխարհամասերից:

 

Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավունքի ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման իրենց երկրի փորձը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային առումներով:

 

Ռ.Մելիքյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է մեր երկրի փորձը՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության համատեքստում: Ակադեմիայի ռեկտորն անդրադարձել է մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման անցկացմանը, կրթական գործի արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին՝ հատուկ շեշտադրելով հեռավար ուսուցման ռազմավարության կարևորությունը:  Խորհրդաժողովի արդյունքներով ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ: