Մեկնարկել է գործող դատախազների վերապատրաստումը
12.05.2014
Մայիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում սկսվել է գործող դատախազների վերապատրաստումը:
Այն տևելու է 1 շաբաթ, որի ընթացքում դատախազները (թվով 17) հնարավորություն են ունենալու մասնակցել մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների, որոնք հաստատված են ակադեմիայի ուսումնական ծրագրով:
Տեղեկացնենք, որ գործող դատախազների վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով:
Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը: Դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում: