ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռուս հեղինակավոր իրավաբանների պատվիրակության այցն Ակադեմիա

06.05.2026

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 4-ը Երևանում էր ռուս հեղինակավոր իրավաբանների պատվիրակությունը, որի կազմում էին Քրեագետների և քրեաբանների միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանը, «Քրեագետների և քրեաբանների միություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բոդրովը, Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչ Ելենա Անտոնյանը, Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչի տեղակալ Ելենա Կլեշինան, Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայի կրթական գործունեության և թվային զարգացման գծով պրոռեկտոր Ալեքսանդր Պերմյակովը:


Այցի շրջանակներում ձեռք բերվեց հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչ Ելենա Անտոնյանի հետ, ինչպես նաև ստորագրվեցին համաձայնագրեր Քրեագետների և քրեաբանների միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանի և «Քրեագետների և քրեաբանների միություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բոդրովի հետ՝ իրավական հիմքերի վրա դնելով կառույցների միջև համագործակցությունը:
Ռուբեն Մարկարյանը հանդես եկավ նաև դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների համար:


Հյուրերը հնարավորություն ունեցան ալցելելու Մատենադարան, տեղում ծանոթանալու Մխիթար Գոշի Դատաստանագրքի բնօրինակին, նաև կազմակերպվեց այց 12-րդ դարում հիմնադրված Գոշավանքի համալիր, որտեղ հյուրերը քահանա Տեր Թադեոսի ուղեկցությամբ շրջեցին համալիրով և ծանոթացան Մխիթար Գոշի թողած ժառանգությանը: Շրջայցի ավարտին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ակադեմիայի հուշամեդալով պարգևատրեց Քրեագետների և քրեաբանների միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանին Հայաստանի պետության և իրավունքի պատմության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արդարադատության ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության համար: