ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինարներ դատավորների թեկնածուների հավակնորդների համար

11.05.2023

Մայիսի 10-ին և 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին սեմինարներ՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Այն իրականացվեց Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում:


Ողջույնի խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը և ընդգծեց շվեդ գործընկերների հետ առկա համագործակցության և ընտրված թեմայի կարևորությունը: 


Սեմինարները, որոնք նախատեսված էին քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար, վարում էին Շվեդիայից ժամանած քրեական և քաղաքացիական վերաքննիչ դատարանների դատավորներ Աննա Բիլինգը և Սուսան Ալգորդը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը: