ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեկնարկեց դատախազների վերապատրաստումը

08.05.2023

Մայիսի 8-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազների վերապատրաստումը` ընդհանուր և հարակից մասնագիտական առարկաներով: Վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա: Ծրագիրը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը:


Օրենքով սահմանված կարգով՝ պարտադիր վերապատրաստման ժամաքանակը 80 ակադեմիական ժամ է, որն անցկացվում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տևողությամբ: