ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում՝ նախապատրաստական դասընթացների մեկնարկից առաջ

04.05.2023

Մայիսի 3-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը հանդիպեց «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» և «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» նախապատրաստական դասընթացներին ընդգրկված անձանց: 


Դասընթացները նախատեսված են դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:


Հանդիպման ընթացքում պրոռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին դասընթացների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Ուսումնառությունը կմեկնարկի մայիսի 10-ից: