ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա վերապատրաստում դատավորների համար

28.04.2023

Ապրիլի 25-ից 26-ը Աղվերանում անցկացվեց պիլոտային վերապատրաստում՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Այն իրականացվեց Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում: 


Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետ Արման Բայադյանը, Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ, դատավորներ, ազգային և միջազգային փորձագետներ: 


 Վերապատրաստումն անցկացնում էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Լունդի շրջանային դատարանի վարչության  ղեկավար, ավագ դատավոր Թեդ Ադելսվարդը, Գոթենբուրգի շրջանային դատարանի դատավոր Մերիթ Բերյենդահլը, Շվեդիայի վարչական վերաքննիչ դատարանի ավագ դատավոր Անդերշ Օդմարկը: