ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորը մասնակցել է ԵԽ նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը

27.04.2023

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ապրիլի 21-ին մասնակցել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:


Ծրագիրը մեկնարկել է տարեսկզբին, որի հիմնական նպատակն է նպաստել զինծառայողների մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը և զինված ուժերում կանանց դերի ամրապնդմանը՝ բարելավելով կարգավորման շրջանակը և ինստիտուցիոնալ մեխանիզմները, ուժեղացնելով սոցիալական երաշխիքները։ Ծրագիրն իրականացվում է ԵԽ-ի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի շրջանակում:


Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչները: