ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատախազի թեկնածուներին

27.04.2023

Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 11 ունկնդիր:


Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս, ներառյալ փորձաշրջանը:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:


Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 2-ին: