Քննական օր Արդարադատության ակադեմիայում
21.04.2023
Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների (վարչական մասնագիտացմամբ) ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: 9 դասընթաց ընդգրկող միասնական քննությունն անցկացվեց թեստային եղանակով:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ այս խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը սահմանված է 8 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: