ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.04.2023

Արդարադատության ակադեմիան ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Օտար լեզուն իրավական ոլորտի աշխատողների համար» խորագրով ինտենսիվ դասընթացներ բարձր մասնագիտական որակավորում, լեզուների դասավանդման ազգային և միջազգային հարուստ փորձ ունեցող մասնագետների ներգրավմամբ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն):

 

Դասընթացը բաղկացած է 2 փուլից.
Առաջին փուլում (ընդհանուր օտար լեզու)  նախատեսվում է անցկացնել դասընթացներ՝ նվիրված հնչյունաբանությանը, ընթերցանությանը, քերականական հիմնական նյութին և դրա կիրառմանը օտար լեզվում:
Երկրորդ փուլում (մասնագիտական օտար լեզու) նախատեսվում է իրականացնել մասնագիտական լեզվի տերմինաբանական, ոճաբանական առանձնահատկությունների համակցված ուսուցում՝ իրավաբանական բառապաշարի և մասնագիտական արտահայտությունների լայն օգտագործմամբ:
Դասընթացի ավարտին մասնակիցը ձեռք կբերի ընդհանուր բնույթի լեզվական ունակություններ, կտիրապետի թե՛ առօրյա և թե՛ մասնագիտական շփման համար անհրաժեշտ առավել կիրառական և մատչելի բառապաշարի, ինչպես նաև մասնագիտական թեմաներով հաղորդակցվելու, գրավոր փաստաթղթեր (գործնական նամակներ, պայմանագրեր և այլն) կազմելու հմտություններին:


Դասընթացի անցկացման մանրամասները.

.Տևողությունը՝ 3 ամիս (1-ին փուլ` «ընդհանուր օտար լեզու», 2-րդ փուլ՝ «մասնագիտական օտար լեզու», յուրաքանչյուր փուլի տևողությունը կախված է լեզվի իմացության մակարդակից),

.Հաճախականությունը՝ շաբաթական 2 անգամ,  

.Դասաժամի տևողությունը՝ 80 րոպե,

.Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա,                   

.Խմբում մասնակիցների քանակը՝ առավելագույնը՝ 10,

.Դասընթացն սկսելուց առաջ մասնակիցները կանցնեն թեստավորում ըստ լեզվի մակարդակի խմբերը դասակարգելու համար,

.Ատեստավորումն անցած մասնակցին կտրվի մասնագիտական լեզվի իմացությունը հավաստող վկայագիր,

.Դասընթացները կմեկնարկեն մայիսի 10-ից:


Դիմելու կարգը՝
Մինչև մայիսի 5-ը, ժամը՝ 17:00 Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին անհրաժեշտ է ներկայացնել.
1)    Դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2)    Անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3)    Դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (60.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):