ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի այցը Արդարադատության ակադեմիա

12.04.2023

Ապրիլի 11-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը:


Ռեկտորը դեսպանին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ: Քննարկվեցին Ակադեմիայի և Մեծ Բրիտանիայում գործող համանման կառույցների հնարավոր համագործակցությանն  առնչվող հարցեր: 


Դեսպանը նաև շրջեց Ակադեմիայում, ծանոթացավ շենքային պայմաններին, եղավ գրադարանում, լսարաններում, հյուրանոցում: Դեսպան Գալագերն ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է Արդարադատության ակադեմիայում և տպավորված է Ակադեմիայի շենքային պայմաններով: